Google-ը և ՆԱՍԱ-ն Միջազգային տիեզերակայանով վիրտուալ շրջագայության ծառայություն են գործարկել

23:13 • 20.07.17

Google-ի Street View ծառայությունը ՆԱՍԱ-ի հետ համատեղ «թվայնացրել է» Միջազգային տիեզերակայանը: ТАСС գործակալության հաղորդմամբ` այս մասին տեղեկացրել է Google-ի մամուլի հաղորդագրությունը:

Այսօր համացանցի օգտատերերը կարող են վիրտուալ շրջագայություն կատարել Միջազգային տիեզերակայանով և տեսնել, թե ինչպես են ապրում ու աշխատում աստղագնացներն ու տիեզերագնացները:

Նախագիծն իրականացվում է Street View ծառայության տասնամյա հոբելյանի առթիվ: Վիրտուալ շրջագայության մեկնել հնարավոր է ինչպես համակարգչով, այնպես էլ սմարթֆոնով:

«Բոլոր պատկերներն ուղեկցվում են նկարագրությամբ, այդ իսկ պատճառով էքսկուրսիան պարզ և հարամարավետ կլինի», - հայտնել են որոնողական հսկայի մամուլի կենտրոնից:

Նախագծի իրականացումը 4 ամիս է տևել, որի համար նկարահանումներ է իրականացրել Եվրոպական տիեզերական գործակալության տիեզերագնաց Թոմաս Պեսկեն:

 

 

Google-ը և ՆԱՍԱ-ն Միջազգային տիեզերակայանով վիրտուալ շրջագայության ծառայություն են գործարկել