Հրապարակվել են iPhone 8-ի հետին պանելի լուսանկարները (լուսանկար)
Slashleaks պորտալը հրապարակել է 2 լուսանկար, որում պատկերված է աշնանը ներկայացվելիք iPhone 8 սմարթֆոնի հերտին պանելը:
Դատելով լուսանկարներից՝ օգտատիրոջ մատնահետքերի սքաները տեղադրված կլինի հեռախոսի հետևի մասում, ինչը հակասում է վերջերս լրատվամիջոցների կողմից տարածած տեղեկությանն առ այն, որ TouchID սքաները ներկաառուցվելու է հեռախոսի էկրանում:
Հայտնի է, որ iPhone 8-ի հետին պանելը պատրաստվելու է մետաղից: Բացի այդ, դատելով լուսանկարներից, նորույթը համալարված է լինելու ուղղահայաց կրկնակի տեսակցիկով:
Հավելենք, որ նոր iPhone-ի գինը կարող է գերազանցել 1.000 դոլար: Այդ դեպքում այն կլինի երբևէ Apple ընկերության կողմից ներկայացված ամենաթանկ iPhone-ը:











