Իսրայելցի գիտնականներն անվանել են Երկրի ամենաարագ օբյեկտը (տեսանյութ)

16:39 • 20.07.17

Երուսաղեմի հրեական ինստիտուտի գիտնականների խումբն առաջին անգամ նկարահանել է գերհաղորդիչների ներսի ձագարները, որոնք շարժվում են ավելի քան 72 կիլոմետր ժամ արագությամբ: Սա ավելի արագ է, քան Երկիր մոլորակի վրա գոյություն ունեցող ցանկացած օբյեկտ կամ տիեզերական զոնդ: Այս մասին ասվում է Nature Communications ամսագրում հրապարակված հոդվածում:

Գիտնականների տրամադրած տեսահոլովակում երևում է, որ թույլ հոսանքի դեպքում գերհաղորդիչների ներսում գտնվող «պտտահողմերն» անշարժ են և վառ կետերի տեսք ունեն, այնինչ բարձր հոսանքի դեպքում դրանք հասնում են 20 կիլոմետր վայրկյան արագության: Սա համեմատելի է այն արագության հետ, որով Երկիրը պտտվում է Արեգակի շուրջ: Ընդ որում, հեղինակները համոզված են, որ գերհաղորդիչներն ավելի շատ սառեցնելու դեպքում ձագարների արագությունը կարող է մեծանալ:

Գիտնականների խոսքով՝ այս բացահայտումը թույլ կտա ապագայի գերհաղորդչային էլեկտրոնիկա ստեղծել և շատ հարցերի պատասխաններ ստանալ էլեկտրամագնիսական դաշտերի և գերբարձր էներգիայի ոլորտներում:

Իսրայելցի գիտնականներն անվանել են Երկրի ամենաարագ օբյեկտը (տեսանյութ)