Facebook-ը «հավաքովի» սմարթֆոն է մշակում. լրատվամիջոցներ
Facebook ընկերությունը, իսկ ավելի ճիշտ` ընկերության Building 8 ստորաբաժանումը, ենթադրաբար, մոդուլային «հավաքովի» սմարթֆոն է մշակում:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը, այս մասին վկայում է վերջերս հրապարակված տեղեկությունը արտոնագրի դիմումի մասին: Փաստաթղթի համաձայն` ապագա սարքավորումը հանովի բարձրախոսներ կունենա, ինչպես նաև GPS մոդուլ, էկրան և միկրոֆոն: Գաջեթը կաշխատի որպես հեռախոս, ինչպես նաև որպես ակուստիկ բարձրախոս:
Հայտնի է, որ մինչ այս նմանօրինակ նախագիծ էր մշակում Google ընկերությունը, սակայն անցյալ տարի այն կասեցվել է եկամտաբեր չլինելու պատճառով:
Աղբյուրի հաղորդմամբ` նախորդ ծրագրի շուրջ աշխատող հիմնական մասնագետները տեղափոխվել են Building 8-ի լաբորատորիա:










