Ford-ը հատուկ ոստիկանական մեքենա է ստեղծել` երկարատև հետապնդումների համար

23:13 • 21.07.17

Ford ընկերությունը, որն ամերիկյան ոստիկանական ավտոմեքենաների խոշորագույն մատակարարն է, ներկայացրել է F-150 Police Responder նորագույն պիկապը:

Ինչպես նշում է Motor.ru-ն, այն հատուկ ստեղծվել է երկարատև հետապնդումների համար: Այս պիկապը համալրված է 3.5 լիտր ծավալային V6 տուրբոշարժիչով, որը 375 ձիաուժ հզորություն է զարգացնում: 

Այն պատրաստված է F-150 Super Crew-ի հիման վրա: Ոստիկանական պիկապի առավելագույն արագությունը կազմում է 160 կմ/ժամ: Ինչպես ընդգծում են արտադրողներն, այս մեքենայի կարևոր յուրահատկությունը դիմացկունությունն է:

Սրահում ոստիկանական կոմունիկացիոն սարքավորում է տեղադրվել: Այն իրենից նոթբուք է ներկայացնում, որը մշտապես միացված է ոստիկանական տվյալների բազաներին և ռադիոկապ է ապահովում:

 

 

 

 

Ford-ը հատուկ ոստիկանական մեքենա է ստեղծել` երկարատև հետապնդումների համար