Ford-ը ներկայացրել է ոստիկանական պիկապ՝ նախատեսված հանցագործների երկարատև հետապնդման համար (լուսանկարներ)

13:09 • 21.07.17

Ամերիկյան Ford մեքենաշինական ընկերությունը, որը Միացյալ Նահանգներում ոստիկանական մեքենաների գլխավոր մատակարարն է, ներկայացրել է նոր F-150 Police Responder պիկապ՝ հատուկ նախատեսված հանցագործների երկարատև հետապնդումների համար:

Ինչպես նշում է motor.ru-ն, այն համալրված է 3.5լ աշխատանքային ծավալով, 375 ձիաուժ հզորությամբ V6 շարժիչով: Նորույթը կառուցվել է, F-150 Super Crew մեքենայի հիմքով:

Ոստիկանական մեքենայի զարգացրած արագության առավելագույն չափը 160 կմ/ժ է: Դրա գլխավոր առանձնահատկությունը գերդիմացկունությունն է:

Մեքենայի սրահում ներդրվել է հեռահաղորդակցային սարքավորում, որը հնարավորություն կտա մշտական մատչում ունենալ դեպի ոստիկանական բազաները, ինչպես նաև կապահովի ռադիոկապով:

 

E80f7064a2f8deae352b22900f4a5d3bde7b2ae5

Ford-ը ներկայացրել է ոստիկանական պիկապ՝ նախատեսված հանցագործների երկարատև հետապնդման համար (լուսանկարներ)