Rolls Royce-ը ներկայացրել է 400.000 դոլարանոց բացառիկ ոստիկանական մեքենա (լուսանկար)

16:29 • 21.07.17

Լյուքս դասի փոխադրամիջոցների արտադրությամբ զբաղվող բրիտանական Rolls Royce մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է  բացառիկ ոստիկանական մեքենա, որն արժե 400.000 դոլար:

Ինչպես նշում է Luxury Launches կայքը, Rolls-Royce Ghost Black Badge մեքենան ստեղծվել է հատուկ Դուբայի ոստիկանության համար, որի ավտոտնակում կան աշխարհի ամենաարագընթաց ու թանկարժեք մեքենաները:

Մոդելի շնորհանդեսը կայացել է Սասեքսում:

Մեքենան համալրված է 6.6 լ աշխատանքային ծավալով, 603 ձիաուժ հզորությամբ V12 երկտուրբո շարժիչով:

 

Rolls Royce-ը ներկայացրել է 400.000 դոլարանոց բացառիկ ոստիկանական մեքենա (լուսանկար)