Ուկրաինայում սարք են ստեղծել, որը թույլ է տալիս գտնել առևանգված հեծանիվը
Ուկրաինուհի գյուտարարները սարքի նախատիպ են ստեղծել, որը թույլ է տալիս գտնել առևանգված հեծանիվը: Այս մասին հայտնում է Liga.net-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Ալլա Բոժկոն և Կատերինա Ստեցենկոն, ոգևորվելով ՆԱՍԱ-ի (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) տիեզերական տեխնոլոգիաներից, սարք են ստեղծել, որը թույլ կտա գտնել առևանգված հեծանիվները:
«Հատուկ սարքի և վեբ-ծառայության միջոցով կարելի է առցանց քարտեզով հետևել՝ որտեղ է գտնվում հեծանիվը: Դրանից բացի, կարելի է կանխարգելել գողությունը: Հենց սա է նորույթի հիմնական տարբերությունը մյուս հեծանվային սարքերից: Մարդը ծանուցում է ստանում այն պահին, երբ նրա հեծանիվին դիպչում են», - պատմել են գյուտարարները:
Նշվում է, որ սարքի գինը կլինի 35 դոլար. յուրաքանչյուր շուկայի համար կներկայացվի առանձին բիզնես մոդել:










