Ցուցադրվել է Lenovo-ի ծալվող պլանշետը (տեսանյութ)

16:52 • 25.07.17

Բլոգեր Kim Poh Liaw-ը տեսանյութ է հրապարակել YouTube-ում՝ ցուցադրեոլով Lenovo Folio ծալվող պլանշետի աշխատող նախատիպը: Տեսանյութում ցուցադրվում է սարքի աշխատանքի սկզբունքը:

Բլոգերը ցուցադրել է պլանշետի աշխատանքի մի քանի ռեժիմ, մասնավորապես՝ ինչպես կարելի է ծալել այն:

Դեռևս անհայտ է՝ որքան դիմացկուն է սարքը նմանատիպ փորձարկումների համար: Հնարավոր է, որ մի պահ սարքի դիսփլեյը կսկսի դուրս գալ շարքից, եթե օգտատերը պարբերաբար ծալի այն:

Business Insider-ի հաղորդմամբ՝ Lenovo Folio-ն հագեցած է Snapdragon 800 պրոցեսորով և 1920×1440 լուծաչափով 7.8 դյույմանոց դիսփլեյով:

 

 

Ցուցադրվել է Lenovo-ի ծալվող պլանշետը (տեսանյութ)