Ամերիկյան ընկերությունը միկրոչիպեր կտեղադրի աշխատակիցների մաշկի տակ. BBC
ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգում տեղակայված Three Square Market ընկերությունը միկրոչիպեր կտեղադրի իր անձնակազմի 50 անդամի մաշկի տակ: Այս մասին հայտնում է BBC հեռուստաալիքը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ միջոցներն ուղղված են աշխատակիցների համար ընկերության էլեկտրոնային սարքավորումների հասանելիությունը պարզեցնելուն: Մասնավորապես՝ միկրոչիպերը թույլ կտան միանալ համակարգիչներին և օգտվել գրասենյակային տեխնիկայից:
Նշվում է, որ 300 դոլար արժողությամբ միկրոչիպերը կտեղադրվեն անվճար:
Հեռուստաալիքն ընդգծել է, որ նախագծի բոլոր մասնակիցներն ինքնակամ համաձայնել են գործողության անցկացմանը:










