Bentley-ն ներկայացրել է նոր Continental GT կաբրիոլետը (լուսանկարներ)

17:10 • 26.07.17

Լյուքս դասի մեքենաների արտադրությամբ զբաղվող բրիտանական Bentley ընկերությունը ներկայացրել է ամառվա սեզոնի համար խիստ արդիական Continental GT Galene Edition by Mulliner նոր կաբրիոլետը, հայտնում է Luxury Launches-ը:

Ընկերության մասնագետների համաձայն՝ մոդելի ստեղծման ընթացքում իրենք ներշնչվել են Princess Yachts լյուքս դասի զբոսանավերի դիզայնից:

Աղբյուրը նկատում է, որ նորույթը կլինի ներկայիս Continental GT մոդելի վերջին ձևափոխումներից մեկը: Մինչդեռ մոդելի բոլորովին նոր տարբերակը կներկայացվի 2018թ.:

Ինչ վերաբերում է Continental GT Galene Edition by Mulliner-ի տեխնիկական բնութագրին, ապա այն համալրված է 4լ աշխատանքային ծավալով, 500 ձիաուժ հզորությամբ երկտուրբո V8 շարժիչով:

Հայտնի է, որ այս մեքենայից կարտադրվի ընդամենը 30 օրինակ: Դրա գինը դեռևս չի հրապարակվել:

 

2017-bentley-continental-gt-convertible-embraces-greek-mythology_5

2017-bentley-continental-gt-convertible-embraces-greek-mythology_3

2017-bentley-continental-gt-convertible-embraces-greek-mythology_2

bentley-continental-gt_100615454_h

2017-bentley-continental-gt-convertible-embraces-greek-mythology_6

Bentley-ն ներկայացրել է նոր Continental GT կաբրիոլետը (լուսանկարներ)