Ամերիկացի ավտոմրցարշավորդն ավտոմատ կերպով կոնֆետներ մատուցող սաղավարտ է ներկայացրել (տեսանյութ)
Ամերիկացի ավտոմրցարշավորդ Քայլ Բուշը, որը մասնակցում է NASCAR ավտոմրցաշարին, ավտոմատ կերպով կոնֆետները բերանին մոտեցնող սաղավարտ է ներկայացրել: Այս մասին հայտնում է For the win պորտալը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ սաղավարտի շնորհանդեսն անցկացվել է ԱՄՆ-ի Ինդիանա նահանգի Ինդիանապոլիս քաղաքում, որտեղ Բուշը երկու անգամ հաղթանակ է տարել (2015 և 2016 թվականներին): Սարքն աշխատել է թերացումներով. մի քանի կոնֆետ ընկել է, սակայն մեծամասնությունը հասել է նշանակետին:
Նշվում է, որ Բուշը կիրակի օրն Ինդիանապոլիսում անցկացված մրցավազքին մասնակցել է սովորական սաղավարտով, սակայն չի կարողացել հասնել եզրափակիչ գծին՝ ենթարկվելով վթարի:










