Օդաչուն լուսանկարել է չինական հակաբալիստիկ հրթիռի արձակումը (լուսանկարներ)
Հոլանդացի օդաչու Կրիստիան վան Հեյսթը, որը հաճախ է լուսանկարներ անում թռիչքի ժամանակ, ֆիքսել է երբևէ արված ամենատպավորիչ կադրերից մեկը:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, 34-ամյա տղամարդը լուսանկարել է Չինաստանի կողմից արձակված և գիշերային երկնակամարում առեղծվածային տեսարան ստեղծած հակաբալիստիկ հրթիռը:
Հայտնի է, որ Հեյսթը լուսանկարն արել է Boeing 747-8 Freighter օդանավով Հոնկոնգից Բաքու թռչելու ժամանակ:
«Հանկարծ մենք նկատեցինք հորիզոնի վրա երևացող պայծառ լույս, որն արագորեն մեծանում էր ու վեր բարձրանում: Սկզբում այն նման էր մեծ գնդակի կամ ամպի, բայց վայրկյաններ անց հասկացանք, որ դա երկինք արձակված հրթիռ է»,-իր տպավորություններով կիսվել է հոլանդացին:


















