Apple-ը դադարեցրել է երկու նվագարկիչների արտադրությունը

12:24 • 28.07.17

Apple կորպորացիան դադարեցրել է iPod nano և iPod shuffle ձայնային նվագարկիչների արտադրությունը: Այս մասին հայտնում է The Verge-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ընկերության պաշտոնական կայքում այս ապրանքների էջերի հղումներն օգտատերերին ուղարկում են ռեսուրսի գլխավոր էջ:

Նշվում է, որ ընկերությունը մտադիր չէ խանութներից հետ կանչել այս մոդելների առկա նվագարկիչները:

The Verge-ը նաև պարզել է, որ Apple-ը կշարունակի թողարկել iPod touch նվագարկիչը, որը հասանելի կլինի 32 և 128 գիգաբայթ հիշողությամբ: Այս սարքերի արժեքը նվազեցվել է մինչև 199 և 299 դոլար՝ համապատասխանաբար:

Apple-ը դադարեցրել է երկու նվագարկիչների արտադրությունը