Tesla-ն սկսել է Model 3 բյուջետային էլեկտրամեքենայի վաճառքը (լուսանկարներ)

16:48 • 29.07.17

Tesla ընկերությունն սկսել է իր առաջին Model 3 բյուջետային էլեկտրամեքենայի վաճառքը, հայտնում է Reuters գործակալությունը: Ուրբաթ՝ հուլիսի 28-ի երեկոյան ընկերության ղեկավարը՝ ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը Կալիֆոռնիայում գտնվող գործարանում գնորդներին է փոխանցել առաջին 30 ավտոմեքենան: Նա նշել է, որ Tesla-ն ստացել է արդեն նոր մոդելի ավելի քան կես միլիոն նախնական պատվեր:


Model 3-ի հիմնական տարբերակի արժեքը լինելու է 35 հազար դոլար: Դա 2-4 անգամ էժան է Tesla-ի նախկին երկու մոդելներից՝ Model S-ից և Model X-ից: Model 3-ի մարտկոցի լիցքավորումը նախատեսված է 345 կիլոմետրի համար:


Լրացուցիչ 9 հազար դոլարի դիմաց կարելի է ստանալ ավելի հզոր մարտկոց, որը կբավարարի 499 կիլոմետրի համար: Էլեկտրամեքենայի արագությունը կարող է հասնել 5,6 վայրկյանում 96,5 կիլոմետր/ժամի, իսկ հիմնական մոդելի առավելագույն արագությունը 209 կիլոմետր/ժամ է:


Tesla ընկերությունը մտադիր է 2017 թվականի օգոստոսին արտադրել Model 3-ի 100 ավտոմեքենա, սեպտեմբերին՝ ևս 1500-ը, իսկ դեկտեմբերին հասնել ամսական 20 հազար ավտոմեքենայի արտադրության:

Tesla CEO Elon Musk said Friday the Model 3 had over half a million advance reservations as he handed over the first 30 to employee buyers

Outside Tesla's Fremont, California factory, Musk (onstage) showed off the $35,000 base vehicle with a range of 220 miles on a charge that marks a departure from the company's earlier luxury electric cars

The Tesla Model 3 cars were all lined up and waiting for their new owners at the company's facility 

Customers pay $1,000 refundable deposits for the car, which is eligible for tax credits. Any new buyers would likely not receive their car until the end of 2018, Musk said

The cars feature a sleek interior that Tesla announced is now vegan. Initially the seats were leather

The cars feature a streamlined dashboard devoid of buttons or knobs, with a 15-inch touchstream display to the right of the driver

 

 

Tesla-ն սկսել է Model 3 բյուջետային էլեկտրամեքենայի վաճառքը (լուսանկարներ)