Պատմական Բինգյոլում քուրդ գանձագողերն ուրարտական շրջանի գերեզմանոց են ավերել

16:49 • 31.07.17

Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Բինգյոլի նահանգում գանձագողերն ավերել են ուրարտական ժամանակաշրջանին պատկանող գերեզմանատուն, այս մասին հայտնում է թուրքական arkeolojihaber.net կայքը:

Բինգյոլի Ադաքլը շրջանի իրավապահ մարմինները հանցագործներին հայտնաբերել են հենց հանցանքի վայրում և ձերբակալել:

Նրանց ձեռքից խլել են նաև գործիքները, որոնցով վերջիններս փորել են գերեզմանները՝ գանձեր գտնելու նպատակով:

Օրեր առաջ հաղորդվել էր, որ Բինգյոլ նահանգի Քիղը շրջանի Չանաքչը գյուղում դեռևս կանգուն մնացած Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին պարբերաբար ենթարկվում է տեղի քուրդ և զազա գանձագողերի հարձակումներին:

Չանաքչըի գյուղապետը 250 տարվա պատմություն ունեցող եկեղեցու նորոգման խնդրանքով դիմել էր տեղական իշխանություններին դեռևս 2013թ.-ին, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացել, ինչի պատճառով որոշել է հարցը ևս մեկ անգամ բարձրացնել լրատվամիջոցների օգնությամբ։

Պատմական Բինգյոլում քուրդ գանձագողերն ուրարտական շրջանի գերեզմանոց են ավերել