Ցուկերբերգը որպես իր խորհրդական վարձել է Քլինթոնի նախագահական արշավի գլխավոր ռազմավարին. Politico

09:22 • 03.08.17

Facebook ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգը և նրա կինը՝ Պրիսցիլիա Չանը, որպես խորհրդական են վարձել Հիլարի Քլինթոնի նախագահական արշավի գլխավոր ռազմավարին, գրում է Politico-ն՝ վկայակոչելով աղբյուրները:


Նշվում է, որ Ջոել Բենենսոնը հանրային կարծիքի ուսումնասիրման մասնագետ է: Նա նաև եղել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի գլխավոր խորհրդականներից մեկը:


Բենենսոնին պատկանող ընկերությունը հետազոտություններ է անցկացնելու Chan Zuckerberg Initiative բարեգործական հիմնադրամի համար:

 

Ցուկերբերգը որպես իր խորհրդական վարձել է Քլինթոնի նախագահական արշավի գլխավոր ռազմավարին. Politico