Skype-ի աշխատանքում մասշտաբային խափանում է տեղի ունեցել
Ամբողջ աշխարհում Skype տեսածառայության օգտատերերը ծառայության աշխատանքում խափանումների են բախվել, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք տեղյակ ենք, որ օգտատերերը չեն կարողանում ուղարկել կամ ստանալ հաղորդագրություններ Skype-ի նամակագրության միջոցով: Մեր ինժեներների թիմն արդեն աշխատում է»,- ասված է Skype-ի պաշտոնական հաղորդագրությունում:
Ամենաշատը խնդիրը զգացվել է Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի օգտատերերի շրջանում:
«Լավ լուրն այն է, որ մի քանի րոպեից դուք ի վերջո կստանաք հաղորդագրություններ»,- նշել է ընկերությունը:










