Չարագործները WhatsApp-ի օգտատերերից գումար կորզելու նոր միջոց են գտել
Խաբեբաները սկսել են կեղծ հաղորդագրություններ ուղարկել WhatsApp ծառայության օգտատերերին՝ պահանջելով երկարացնել բաժանորդագրությունը: Այս մասին ասվում է ESET ընկերության մամուլի հաղորդագրության մեջ, որը հրապարակել է Lenta.ru-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ խաբեբաները ներկայանում են որպես ծառայության աշխատակիցներ և պահանջում վճարային տվյալներ մուտքագրել՝ հակառակ դեպքում սպառնալով սահմանափակել WhatsApp-ի հասանելիությունը: Նրանք ներկայացնում են կեղծ տվյալներ օգտագործման փորձնական շրջանի գոյության մասին:
Նշվում է, որ վճարում իրականացնելու համար օգտատիրոջն առաջարկվում է ֆիշինգային հղում բացել և կեղծ կայքում մուտքագրել բանկային քարտի տվյալները: Դրանից հետո խաբեբաները գումարներ են գողանում օգտատիրոջ հաշվեհամարից:
Հայտնի է, որ WhatsApp-ն իրոք օգտագործել է ծառայությունից օգտվելու վճարովի մոդելը, սակայն 2016 թվականի հունվարին հրաժարվել է դրանից:










