Apple-ը կներկայացնի զանգելու գործառույթով համալրված «խելացի» ժամացույց

11:12 • 05.08.17

Ամերիկյան Applе տեխնոլոգիական ընկերությունը մտադիր է մինչև տարեվերջ ներկայացնել «խելացի» ժամացույց, որի միջոցով հնարավոր կլինի զանգեր կատարել, հայտնում է Reuters-ը՝ քաջատեղյակ աղբյուրներին հղումով:

Ներկայում ընկերության միակ «խելացի» ժամացույցը՝ Apple Watch-ը, թույլ է տալիս միանալ iPhone-ին ու հաղորդագրություններ ուղարկել, երաժշտություն լսել, օգտվել քարտեզային ծառայությունից:

Մինչդեռ Apple-ը մտադիր է ստեղծել զանգահարելու գործառույթով օժտված ժամացույց:

Այս նպատակով ընկերությունը բանակցում է համապատասխան կողմերի հետ Միացյալ Նահանգներում և Եվրոպայում ներկայացվելիք նորույթի վաճառքը կազմակերպելու հարցով:

 

 

Apple-ը կներկայացնի զանգելու գործառույթով համալրված «խելացի» ժամացույց