Պենտագոնն արգելել է չինական անօդաչու սարքերի օգտագործումը

02:08 • 06.08.17

ԱՄՆ-ի բանակն իր զինվորականներին արգելել է օգտագործել չինական DJI ընկերության արտադրած անօդաչուները, ինչի պատճառը հայտնաբերված կիբեռ խոցելիություններն են: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ զինծառայողներից պահանջվել է ամբողջապես դադարեցնել անօդաչուների օգտագործումը, հեռացնել բոլոր կարգավորումները, հանել մարտկոցները և տվյալներ կուտակելու միջոցները և հանձնել սարքավորումն անվտանգ վայր՝ մինչև հետագա հրահանգները:

DJI ընկերությունը հայտնել է, որ «զարմացած և հիասթափված է» ԱՄՆ-ի որոշմամբ և «չարդարացված» է անվանել սահմանափակումները: Ընկերության ներկայացուցիչները նաև նշել են, որ իրենց հետ չեն խորհրդակցել, և Պենտագոնին անհանգստացնող խնդիրների լուծման ուղղությամբ աշխատելու պատրաստակամություն են հայտնել:

Պենտագոնն արգելել է չինական անօդաչու սարքերի օգտագործումը