Aston Martin Vulcan սահմանափակ քանակությամբ մեքենան աճուրդի կհանեն

05:29 • 06.08.17

Aston Martin Vulcan ավտոմեքենան ԱՄՆ-ում աճուրդի կհանեն: Բրիտանական մեքենան պատրաստվում են վաճառել ամենաքիչը 2 մլն դոլարով, հաղորդում է Motors-ը:

Այժմ աշխարհում այս մոդելի ընդամենը 50 մեքենա կա, իսկ վաճառքի հանված մեքենան մանուշակագույն է:

Aston Martin Vulcan-ը հզոր՝ 820 ձիաուժանոց 12 մխոցով V-աձեւ շարժիչ ունի: Մեքենայի վազքը կազմում է ընդամենը 100 մղոն: Աճուրդի կազմակերպիչները կարծում են, որ մեքենան կհաջողվի վաճառել շուրջ մոտ 3.3 մլն դոլարով, սակայն մեկնարկային գինը 2 մլն է:

Aston Martin Vulcan սահմանափակ քանակությամբ մեքենան աճուրդի կհանեն