9-ամյա տղան արձագանքել է ՆԱՍԱ-ի՝ «մոլորակային պաշտպան»-ի աշխատատեղի հայտարարությանը

14:45 • 06.08.17

Ինը տարեկան ամերիկացի Ջեք Դևիսը արձագանքել է ՆԱՍԱ-ում բացված « մոլորակային պաշտպանության սպայի» աշխատատեղի հայտարարությանը, հայտնում է Fox News-ը: 

«Չնայած ես ինը տարեկան եմ, ես կարծում եմ, որ համապատասխանում եմ այդ աշխատանքին: Պատճառներից մեկն այն է, որ իմ քրոջ կարծիքով, ես այլմոլորակային եմ, ես նաև նայել եմ տիեզերքի և այլմոլորակայինների մասին գրեթե բոլոր հնարավոր ֆիլմերը»,- ասել է երեխան: 

Հիմնավորելով իր ցանկությունը՝ երեխան ասել է, որ լավ վիդեոխաղեր է խաղում և հույս ունի նայել «Սևազգեստ մարդիկ» ֆիլմը: 

«Ես երիտասարդ եմ, այդ պատճառով կկարողանամ մտածել այլմոլորակայիննների նման»,- հավելել է Դևիսը, ով սովորում է չորրորդ դասարանում: 

Տղայի նամակին արձագանքել է ՆԱՍԱ-ի մոլորակագիտության բաժնի ղեկավար Ջեյմս Գրինը՝ նշելով, որ մոլորակային պաշտպանության սպայի պաշտոնը շատ կարևոր պաշտոն է: Նա խորհուրդ է տվել Դևիսին շարունակել սովորել և լավ ցուցանիշներ գրանցել դպրոցում: 

«Հուսով ենք քեզ մի օր տեսնել այստեղ՝ ՆԱՍԱ-ում»,- գրել է Գրինը: 

Ավելի վաղ հաղորդվել է, որ ՆԱՍԱ-ն բացել է «մոլորակային պաշտպանության սպայի» հաստիքը տարեկան մինչև 187 հազար դոլար աշխատավարձով: Այդ աշխատողի պարտականության մեջ է մտնելու այլ մոլորակների պաշտպանությունը երկրային կենսաբանական նյութերից և հակառակը:

 

 

9-ամյա տղան արձագանքել է ՆԱՍԱ-ի՝ «մոլորակային պաշտպան»-ի աշխատատեղի հայտարարությանը