Ցուցադրվել է Falcon Heavy գերծանր կրող հրթիռի արձակման անիմացիան (տեսանյութ)

20:49 • 07.08.17

Ամերիկյան SpaceX ընկերության աշխատակիցներն անիմացիոն տեսահոլովակի միջոցով ցուցադրել են Falcon Heavy գերծանր կրող հրթիռի արձակումը: Տեսահոլովակը հրապարակել է ընկերության գլխավոր տնօրեն և ինժեներ Իլոն Մասկը Instagram-ում:

Տեսահոլովակում ցուցադրվում է հրթիռի արձակումը, ինչպես նաև Falcon 9 Full Thrust-ի երեք աստիճանների անջատումը և վայրէջքը:

Lenta.ru-ն գրում է, որ Falcon Heavy գերծանր կրող հրթիռի առաջին արձակումը կիրականացվի 2017 թվականի նոյեմբերին: Մասկը ենթադրում է, որ արձակման անհաջող լինելու հավանականությունը բարձր է:

«Այնտեղ շատ բան է կարող ձախողվել», - ասել է նա:

Ցուցադրվել է Falcon Heavy գերծանր կրող հրթիռի արձակման անիմացիան (տեսանյութ)