Facebook-ի և Instagram-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել
Որոշ երկրներում Facebook-ի և Instagram-ի օգտատերերը սոցցանցերի աշխատանքում խափանումների են բախվել: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով downdetector.com կայքը, որը հետևում է հայտնի ինտերնետային ռեսուրսներում խափանումներին:
Կայքի և Twitter-ում հաղորդագրությունների համաձայն՝ սոցցանցերի հասանելիության հետ կապված խնդիրներ են գրանցվել Շվեդիայում, Դանիայում, Էստոնիայում, Լեհաստանում և մի շարք այլ երկրներում: Իրենց էջ մտնելու փորձի ժամանակ օգտատերերը տեսել են սոցցանցի հաղորդագրությունը. «Կներեք, մի բան սխալ է: Մենք աշխատում ենք խնդրի ուղղությամբ, և կփորձենք լուծել այն հնարավորինս շուտ»:
Անցած շաբաթ՝ օգոստոսի 3-ին, Skype-ի աշխատանքում մասշտաբային խափանում էր տեղի ունեցել: Դա նկատել են հիմնականում Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի օգտատերերը:










