ԱՄՆ-ում 12 տոննա կշռող մարտական ռոբոտ են ստեղծել (տեսանյութ)

11:47 • 08.08.17

MegaBots ընկերությունն առաջին անգամ ցուցադրել է Eagle Prime մարտական ռոբոտին: Այն կներկայացնի ԱՄՆ-ն նման մեքենաների «մենամարտի» ժամանակ, ասված է YouTube-ում տեղադրված տեսանյութի նկարագրությունում:


Ռոբոտը կառավարելու համար անհրաժեշտ է երկու մարդ, որոնք գտնվելու են խցիկում: Ստեղծողները պատմում են, որ դրա քաշը գերազանցում է 12 տոննան, իսկ բարձրությունը՝ մոտ հինգ մետրը: Eagle Prime-ը զինված է 430 ձիաուժ հզորությամբ շարժիչով:


ԱՄՆ-ի և Ճապոնիայի ներկայացուցիչների միջև առաջին մենամարտը պետք է կայանա օգոստոսին: Eagle Prime-ը կմենամարտի նաև չինական MonkeyKing ռոբոտի հետ, սակայն հանդիպման անգամ մոտավոր ամսաթիվը դեռ չի հայտարարվել:

 

 

ԱՄՆ-ում 12 տոննա կշռող մարտական ռոբոտ են ստեղծել (տեսանյութ)