Հայացք դեպի անցյալ. Samsung-ը ներկայացրել է բացվող-փակվող հեռախոսի ու սմարթֆոնի հիբրիդ (լուսանկարներ)

16:40 • 08.08.17

Նախքան սմարթֆոնների ի հայտ գալը, բջջային հեռախոսների շուկայում իշխում էին առավելապես բացվող-փակվող մոդելները, որոնք 2000-ական թվականներին իսկական հիթ էին:

Ինչպես նշում է Luxury Launches կայքը, հարավկորեական Samsung ընկերությունը ներկայացրել է Leader 8 SM-G9298 նոր մոդելը, որը գերժամանակակից սմարթֆոնի ու բացվող-փակվող հեռախոսի ինքնատիպ հիբրիդ է:

Այն ունի 4.2 դյույմանոց HD Super AMOLED էկրան, որը վեր հանելու դեպքում կարելի է տեսնել 2-րդ էկրանն ու դրան կից ավանդական T9 ստեղնաշար:

Հեռախոսն ունի Qualcomm Snapdragon 821 պրոցեսոր, 12 և 5 մեգապիքսելանոց տեսախցիկներ, մատնահետքերի ճանաչման գործառույթ:

Android Nougat օպերացիոն համակարգի հիմքով գործող հեռախոսը նախատեսված է միայն չինական շուկայի համար:

 

samsung-flip-phone-3

samsung-flip-phone-2

samsung-flip-phone

samsung-flip-phone-main

Հայացք դեպի անցյալ. Samsung-ը ներկայացրել է բացվող-փակվող հեռախոսի ու սմարթֆոնի հիբրիդ (լուսանկարներ)