Ինչ է պետք ակնկալել Apple-ի նոր iPhone 8-ից. The Verge

15:13 • 09.08.17

Սովորաբար, ամերիկյան Apple ընկերության արտադրանքը՝ հատկապես iPhone սմարթֆոնը, հիթ է դառնում ու մեծ իրարանցում առաջացնում նախքան պաշտոնական շնորհանդեսը:

Նույնը կարելի է ասել նաև iPhone 8-ի վերաբերյալ. նոր սերնդի սմարթֆոնը դեռևս չի ներկայացվել, սակայն դրա մասին խոսում են բոլորը՝ փորձելով կռահել, թե այս անգամ ինչ նորարարական լուծումներով է զարմացնելու «խնձորային» բրենդը:

The Verge կայքն ի մի է բերել iPhone 8-ի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները՝ փորձելով կազմել սարքի նախնական բնութագիրը:

Ըստ այդմ՝ երկար սպասված նորույթը

1. կներկայացվի սեպտեմբերին,

2. կունենա դիմային պանելի մի ծայրից մյուսը ձգվող մեծ էկրան,

3. չի արտադրվի վարդագույն տարբերակով,

4. կունենա անլար լիցքավորման հնարավորություն ու ապակյա հետին պանել,

5. կունենա կից վիրտուալ իրականության դիմային սարք,

6. դիմաճանաչողական գործառույթ,

7. շատ ավելի որակյալ Retina էկրան, 

8. կգործի iOS 11 օպերացիոն համակարգի հիմքով,

9. բոլոր iPhone-ների մեջ կարող է դառնալ ամենաթանկը: