Ամերիկյան տասնչորս նահանգներում արևի խավարում է սպասվում
Օգոստոսի 21-ին ԱՄՆ 14 նահանգների տարածքը կընկղմվի խավարի մեջ արևի ամբողջական խավարման պատճառով, հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները:
Ամբողջական խավարը տևելու է շուրջ 2 րոպե։ Արևի խավարումը տեսանելի է լինելու Օրեգոն, Վայոմինգ, Նեբրասկա, Կանզաս, Նյուփորթ, Միսուրի, Իլինոիս, Կենտուկի, Թենեսի, Հյս. Կարոլինա, Ջորջիա և Հարավային Կարոլինա նահանգների որոշ տարածքներում։ Թենեսիի Նեշվիլ քաղաքն օրինակ, ամբողջությամբ խավարի մեջ է հայտնվելու։
Մասնագետները նշում են, որ խավարումը տեսնելու համար պետք է հատուկ ակնոց կամ պաշտպանիչ սարք ունենալ։










