Tesla-ն աշխատում է ինքնակառավարվող էլեկտրական շարժիչով բեռնատարների վրա, պատրաստվում է փորձարկումների

18:18 • 10.08.17

Tesla-ն աշխատում է երկար ճանապարհների համար նախատեսված էլեկտրական շաժիչով բեռնատարների վրա, որոնք կարող են ինքնակառավարվել և շարժվել խմբերով: Վերջիններս կարող են ավտոմատ կերպով հետևել առաջնորդող տրանսպորտային միջոցին: Համաձայն Reuters գործակալության տրամադրության տակ հայտնված էլեկտրոնային նամակագրությանը, որտեղ ընկերությունը Նևադա նահանգում մեքենաների գրանցման և վարորդական արտոնագրեր տրամադրելու համար պատասխանատու DMV գործակալության հետ քննարկել է հնարավոր ճանապարհային փորձարկումները, ընկերությունը մոտ է նախատիպը փորձարկելու փուլին:


DMV-ի խոսնակը հայտնել է գործակալությանը, որ Կալիֆորնիայի պաշտոնյաները չորեքշաբթի հանդիպում են Tesla-ի հետ՝ խոսելու ինքնակառավարվող բեռնատարների ուղղությամբ Tesla-ի աշխատանքների մասին:


Նամակագրությունը և հանդիպումը ցույց են տալիս, որ ընկերությունը ինքնակառավարման տեխնոլոգիան է ներդնում էլեկտրական շարժիչով բեռնատարներում, որոնք, ինչպես ավելի վաղ հայտարարվել է, ներկայացվելու են սեպտեմբերին:


Չնայած Tesla ընկերության ղեկավար Էլոն Մասկը դեռ մեկ տարի առաջ հայտնել էր էլեկտրական շարժիչով բեռնատարների ստեղծման մտարդության մասին, իսկ ապրիլին հայտարարել, որ դրանք կներկայացվեն սեպտեմբերին, նա երբեք չի նշել, որ այդ բեռնատարներն ունենալու են ինքնակառավարման հնարավորութուններ, գրում է Reuters-ը:

 

Tesla-ն աշխատում է ինքնակառավարվող էլեկտրական շարժիչով բեռնատարների վրա, պատրաստվում է փորձարկումների