Հացիկ գյուղում ժամկետային զինծառայողին գտել են կախված

13:25 • 15.08.17

Tert.am-ի տեղեկություններով Շիրակի մարզի Հացիկ գյուղում օգոստոսի 14-ին ժամկետային զինծառայողին գտել են կախված։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Աբաս Մամոյի Սլոյանը (ծնված 1998թ. ծնված) ինքնասպան է եղել:

Ժամկետային զինծառայողի ծառայության ավարտին մնացել էր մոտ մեկ տարի:

ՀՀ քննչական կոմիտեից Tert.am-ին հայտնեցին, որ լուրի վերաբերյալ մանրամասներ կպարզեն և կհայտնեն ավելի ուշ:


Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Tert.am-ի հետ զրույցում ավելի ուշ հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ մահացածը մոտ մեկ տարված ծառայող էր։