Իսպանիայի դատարանը ստորագրության դիմաց ազատ է արձակել Հայոց ցեղասպանության թեմայով զբաղվող թուրք գրողին

17:39 • 20.08.17

Կիրակի օրն Իսպանիայի դատարանը ստորագրության դիմաց ազատ է արձակել թուրքական ծագմամբ գերմանացի գրող Դողան Ախանլիին, որն ավելի վաղ ձերբակալվել է Թուրքիայի հայցով: Այս մասին հայտնում է FP գործակալությունը՝ հղում անելով գրողի փաստաբանին:

«Պայքարն արժեր դրան», - ասել է ձերբակալվածի փաստաբան Իլիաս Ուայրը: Նրա խոսքով՝ «գրողն ազատ է արձակվում այն պայմանով, որ կմնա Մադրիդում»:

Հայտնի է, որ շաբաթ օրը գրող Դողան Ախանլին ձերբակալվել է Գրանադայում: Ախանլիի փաստաբանի տվյալների համաձայն՝ ձերբակալության հիմք է ծառայել քրեական գործը, որը հարուցվել է նրա դեմ Թուրքիայում, ենթադրաբար՝ քաղաքականորեն պայմանավորված:

Kölner Stadt-Anzeiger-ի հաղորդմամբ՝ 60-ամյա Անխալին 1992 թվականից բնակվում է Գերմանիայում և Գերմանիայի քաղաքացի է:

Հայտնի է, ո նրա աշխատանքների հիմնական թեման Հայոց ցեղասպանությունն է:

Ավելի վաղ Spiegel-ը հայտնել է, որ Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը որոշել է անձամբ ներգրավվել գրողի գործի մեջ և կանխել նրա արտահանձնումը Թուրքիային: