ԵՄ-ն hակամարտության սկզբից ի վեր Ուկրաինայի վրա արդեն ծախսել է 235 մլրդ եվրո. ֆոն դեր Լայեն

13:39 • 25.11.26

Եվրամիությունը հակամարտության սկզբից ի վեր Ուկրաինայի վրա արդեն ծախսել է 235 մլրդ եվրո, սակայն դա քիչ է, ուստի Եվրահանձնաժողովը ցանկանում է շտապ ավելացնել Կիևի ֆինանսավորումը։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Ստրասբուրգում Եվրախորհրդարանի նստաշրջանում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Եվրամիության օգնությունն Ուկրաինային արդեն կազմել է 235 մլրդ եվրո»,- նշել է նա՝ հավելելով, որ դա բավարար չէ։ Ֆոն դեր Լայենի խոսքով՝ 2027 թվականին Ուկրաինային չի բավականացնի 70 մլրդ եվրո՝ նույնիսկ հաշվի առնելով 2026 և 2027 թվականների ԵՄ ծրագրով 90 մլրդ եվրոյի ստացումը։

«Ուստի Եվրահանձնաժողովն առաջարկել է Կիևին տրամադրել ևս 45 մլրդ եվրո՝ 20 մլրդ եվրո բյուջետային ֆինանսավորում և 25 մլրդ եվրո՝ ռազմական կարիքների համար։ Մնացած 25 մլրդ եվրոն պետք է տրամադրեն գործընկեր երկրները, և ԵՀ-ն մտադիր է աշխատել նրանց հետ՝ մնացած կարիքները փակելու համար», - նշել է ֆոն դեր Լայենը։

Ֆոն դեր Լայենը պնդել է, որ ինքը ցանկանում է ավարտել պատերազմը, ուստի Եվրահանձնաժողովը մտադիր է շարունակել ընդլայնել զենքի մատակարարումները Կիևին և նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ։