Իտալական կաշի և մատնահետքի սկաներ. Lamborghini-ն 2500 դոլար արժողությամբ սմարթֆոն է ներկայացրել (լուսանկար)
Tonino Lamborghini ապրանքանիշը առաջատար սմարթֆոն է թողարկել՝ Alpha-One անվանումով: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, գաջեթի կորպուսը պատրաստված է «հեղուկ մետաղ» կոչվող հատուկ ձուլվածքից:
Սմարթֆոնը պատված է իտալական ձեռագործ կաշվով, որի վրա մեքենաների նստելատեղերին բնորոշ կար է արված:
Ինչ վերաբերում է տեխնիկական բնութագրիչներին, սմարթֆոնը համալրված է 20 մեգապիքսել տեսախցիկով՝ պատկերի տեսողական կայունացման գործառույթով: Այնտեղ նաև մատնահետքերի սկաներ կա: Հեռախոսի զանգվածը կազմում է 200 գրամ: Փաթեթով այն տրամադրվում է ֆիրմային պատյանով:
Սմարթֆոնը ներկայանում է միայն սև գույնով, իսկ վաճառքի կհանվի հատուկ շքեղ խանութներում: Գաջեթի արժեքը կազմում է 2500 դոլար:
Tonino Lamborghini ապրանքանիշը գրանցվել է 1981 թվականին: Այն զբաղվում է ժամացույցների բջջային հեռախոսներին, ակնոցների և օծանելիքի թողարկմամբ:










