Samsung-ը ներկայացրել է Galaxy Note8 սմարթֆոնը (տեսանյութ)
Samsung ընկերությունը ներկայացրել է այս տարվա իր նորագույն առաջադեմ սմարթֆոնը՝ Galaxy Note8-ը:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, սմարթֆոնը կհամալրվի 6.3 դյույմ անկյունագծով էկրանով՝ 1440 x 2960 պիքսել կետայնությամբ: Գաջեթի կորպուսը պատրաստված է ապակուց և մետաղից և պաշտպանվածություն ունի ջրից ու փոշուց:
Note8-ւ համալրված է նաև Exynos 8895 ութամիջուկ պրոցեսորով և 6 գիգաբայթ օպերատիվ հիշողությամբ: Սմարթֆոնի գլխավոր յուրահատկությունը 12 մեգապիքսել կետայնությամբ կրկնակի տեսախցիկն է, որոնցից մեկը ներկայանում է Dual Pixel ավտոֆոկուս համակարգով, իսկ մյուսը՝ բացվող օբյեկտիվով:
Տեսանյութն՝ այստեղ:












