Facebook-ն անհասանելի է դարձել հազարավոր օգտատերերի համար
Աշխարհի խոշորագույն Facebook սոցկայքը Եվրոպայի ու Միացյալ Նահանգների որոշ հատվածներում անհասանելի է դարձել հազարավոր օգտատերերի համար, հայտնում է express.co.uk-ը:
Վերջին տվյալներով՝ Facebook-ի հասանելիությունից զրկվել է օգտատերերի 39%-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ Facebook մուտք գործելու համար պետք է մի քիչ երկար սեղմած պահել Shift կոճակը, ինչից հետո սոցկայքի էջը կթարմացվի: Windows օպերացիոն համակարգով Facebook մտնող օգտատերերը Shift-ի փոխարեն պետք է սեղմեն Ctrl կոճակը:
Մի շարք օգտատերեր արդեն հայտնել են, որ այս պարզ քայլերի միոջոցով կարողացել են Facebook մտնել: Մինչդեռ որոշներն էլ պատմել են, որ կարողացել են Facebook մտնել՝ օգտագործելով Google Chrome-ի Incognito պատուհանը:
Կայքի զանգվածային խափանման պատճառը դեռևս հայտնի չէ:
Դեղինով նշված են Facebook-ի հասանելիությունը կորցրած վայրերը











