Ferrari-ն ներկայացրել է ամենամատչելի ռոդսթերը (լուսանկարներ)
Իտալական Ferrari մեքենաշինական ընկերությունն առցանց ձևաչափով ներկայացրել է նոր Portofino ռոդսթերը, որը կդառնա ընկերության ամենամատչելի մեքենան:
Ինչպես նշում է motor.ru-ն, բաց տանիքով մոդելը համալրված է 590 ձիաուժ հզորությամբ շարժիչով, որը 0-100 կմ/ժ արագություն է զարգացնում 3.5 վայրկյանում: Դրա զարգացրած առավելագույն արագությունը 320 կմ/ժ է:
Ինչ վերաբերում է Portofino-ի դիզայնին, ապա այն նման է 812 Superfast և GTC4Lusso մոդելներին: Ներքին սրահում առկա է մուլտիմեդիական համակարգ՝ 10.2 դյույմանոց թաչսքրինով:
Մեքենայի պաշտոնական շնորհանդեսը կայանալու է սեպտեմբերին:














