ՆԱՍԱ-ն ցուցադրել է երբևէ աշխարհում գոյություն ունեցած ամենաարագընթաց ինքնաթիռի թռիչքը (տեսանյութ)
ՆԱՍԱ-ն հրապարակել է SR-71 Blackbird մեծ բարձրություններում թռչող հետախուզական օդանավի թռիչքի տեսանյութը, որն ունակ է Մախ 3 արագություն զարգացնել (3450 կմ/ժամ):
Ինչպես ներկայացնում է Business Insider-ը, 1960-ականներին կառուցված օդանավը նախատեսված էր առավել բարձր և արագ թռչելու համար, քան արդեն գործող U-2 մոդելը:
SR-71 Blackbird-ի արագությունը 3 անգամ գերազանցում է ձայնի արագությանը, որը հավասարազոր է Մախ 1-ին: Օդանավը կարող է խուսափել իր ուղղությամբ արձակված հրթիռներից կամ շրջանցել դրանք:
Այն կարող է թռչել մինչև 25 000 բարձրություններում, ինչն էլ ստիպում է օդաչուներին տիեզերագնացների հանդերձանքի նման կոստյումներ և սաղավարտ կրել:
Միայն 32 նմանատիպ օդանավ է կառուցվել, որոնք ծառայության են հանձնվել 1964-1998 թթ.:
Պատմության մեջ գրանցված 4000 դեպքերից և ոչ մեկի ժամանակ այս օդանավերը տանուլ չեն տվել հակամարտության ընթացքում: Այն շահագործումից հանվել է, քանի որ բավականին ծախսատար էր: Իսկ հաջորդ մոդելը՝ SR-72-ը կառուցման փուլում է գտնվում:
Տեսանյութը՝այստեղ:










