Ամերիկացին կայք է ստեղծել, որն աշխատում է առանց ինտերնետի 

23:04 • 24.08.17

 Ամերիկացի ծրագրավորող Քրիս Բոլինը կայք է ստեղծել, որն աշխատում է «օֆլայն» ռեժիմում, երբ ինտերնետն անջատված է: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:

«Դուք պետք է օֆլայն դառնաք՝ կայք մտնելու համար», - ասվում է կայքի գլխավոր էջում երևացող հաղորդագրության մեջ:

Ինտերնետ կապն անջատելու դեպքում կայքում ուղերձ է հայտնվում, որում կայքի հեղինակը խորհուրդ է տալիս հաճախ «օֆլայնանալ» այն մարդկանց, որոնք ցանկանում են առավել արդյունավետ աշխատել և ստեղծագործել:

Բոլինի խոսքով՝ ժամանակակից աշխարհում մարդկանց ուշադրությունը պատկանում է ոչ միայն ընկերներին և ընտանիքի անդամներին, այլև անծանոթներին: Մշտապես ողջ շրջապատի ուշադրությունը շեղում են հաղորդագրություններն ու բջջային հավելվածների մասին ծանուցումները:

 

 

Ամերիկացին կայք է ստեղծել, որն աշխատում է առանց ինտերնետի