Lamborghini-ն մտադիր է Huracan մոդելն արտաճանապարհայինի վերածել
Lamborghini ընկերությունը մտադիր է զգալիորեն ընդլայնել Huracan մոդելի տարբերակների շարքը:
Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, առաջիկայում 7 նոր մեքենա կհայտնվի, այդ թվում և Huracan Safari արտաճանապարհային» տարբերակը:
Ըստ հաղորդվող տվյալների՝ նոր մոդելը կարող է ղեկավարվող բարձրությամբ թափք ունենալ, անիվի ընդլայնված կամարներ և հատուկ պլաստիկ պաշտպանիչ վահանակներ թափքի վրա: Այս տարբերակը կառաջարկվի ինչպես կուպեի, այնպես էլ ռոդսթերի տեսքով:










