Նշվել է iPhone 8-ի հավանական արժեքը. աղբյուր
Apple ընկերության նորագույն սմարթֆոնի ներկայացմանն սպասում են ողջ աշխարհում, սակայն, ինչպես հաղորդում են քաջատեղյակ աղբյուրները, այն էժան չի լինելու:
Business Insider-ի հաղորդմամբ՝ iPhone 8-ը, որը թողարկվելու է ամերիկյան տեխնոլոգիական հսկայի 10-րդ հոբելյանի առթիվ, կարժենա 999 դոլար:
Աղբյուրը մատնանշում է նաև երկար քննարկումների ենթարկվող դեմքի սկաների առկայությունը, որը կփոխարինի մատնահետքի սկաներին՝ բջջային վճարումների իրականացումն առավել անվտանգ դարձնելու համար:
iPhone-ի ներկայիս բարձր դասի տարբերակը գնահատվում է 969 դոլար, որը համալրված է 256 ԳԲ ներքին հիշողությամբ:










