Facebook-ի մեսենջերում վտանգավոր վիրուս է տարածվում

20:46 • 26.08.17

 

Համակարգչային անվտանգության ոլորտի միջազգային առաջատար «Կասպերսկու լաբորատորիայի» մասնագետները հայտնել են նոր վիրուսի մասին, որը տարածվում է Facebook Messenger ծրագրի միջոցով:

 

Ինչպես հաղորդում է Life.ru-ն, օգտատերերը տեսանյութի հղում են ստանում, որով հայտնվում են կեղծ կայքում, որն էլ վիրուսային ծրագիր է տեղադրում համակարգչում:

 

Ներկա պահին փորձագետները մինչև վերջ չեն հասկացել վիրուսի տարածման մեխանիզմը, սակայն արդեն պարզ է, որ վտանգի առաջ կանգնած են բոլոր օպերացիոն համակարգերի օգտատերերը, այդ թվում և  Linux և MacOS: