«Հարվի» հզոր փոթորիկը նկարահանել են տիեզերքից (տեսանյութ)

12:53 • 26.08.17

Ամերիկյան Տեխաս նահանգին պատուհասած «Հարվի» հզոր փոթորիկը նկարահանել են տիեզերքից։ Տեսանյութը հրապարակվել է Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության՝ ՆԱՍԱ-ի YouTube-ալիքում։


Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին Տեխաս նահանգի Ռոկպորտ քաղաքում «Հարվի» հզոր փոթորկի հետևանքով առնվազն 10 տուժածի մասին։


Այն շրջաններում, որոնք կարող էին գտնվել տարերքի էպիկենտրոնում, մարդկանց տարհանում է իրականացվել, իսկ մյուս շրջանների բնակիչների համար անվտանգության վերաբերյալ բացատրական աշխատանք է տարվել։


Սպասվում է, որ եղանակային անբարենպաստ պայմանները նահանգում կտևեն մի քանի օր։ Այս շրջանում ավիաընկերությունները չեղարկում են չվերթները, մի շարք հաստատություններ փակ կլինեն։ Բնակիչները պաշարներ են կուտակում, ոմանք լքում են իրենց տները։


Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը տարերային աղետի ռեժիմ է սահմանել Տեխասում՝ նահանգին պատուհասած չորրորդ կատեգորիայի ուժգնության «Հարվի» փոթորկի պատճառով։ Այդ մասին նախագահը գրել է Twitter-ի իր էջում։


Ենթադրվում է՝ «Հարվին» կդառնա վերջին տասը տարում ԱՄՆ խոշորագույն փոթորիկը։ Հիդրոօդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ ցիկլոնը կարող է ջրհեղեղներ առաջացնել նահանգում։ 

 

«Հարվի» հզոր փոթորիկը նկարահանել են տիեզերքից (տեսանյութ)