9 առավելություն, որոնցով Samsung Galaxy Note 8-ը հաղթում է iPhone-ին. Business Insider (լուսանկարներ)
Business Insider պորտալն անդրադարձել է Samsung-ի նոր՝ Galaxy Note 8 սմարթֆոնին՝ անվանելով այն մինչ օրս ընկերության ամենահզոր և բազմաֆունկցիոնալ հեռախոսը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Samsung Galaxy Note 8-ն օժվտած է 9 առավելություններով, որոնք հասանելի չեն iPhone-ում:
Samsung Pay ծառայությունն աշխատում է կրեդիտային քարտեր ընթերցող համակարգերի մեծամասնության հետ. պարտադիր չէ հատուկ սարք ունենալ, ինչպես Apple Pay-ի դեպքում է։

Samsung Galaxy Note 8 սմարթֆոնում հնարավոր է հիշողության քարտ տեղադրել:

Կարելի է գրել և նկարել էկրանի վրա՝ օգտագործելով սմարթֆոնի գրիչ-ստիլուսը:

Հատուկ սկաները թույլ է տալիս ապաարգելափակել հեռախոսի էկրանը՝ ընդամենը նայելով դրան:

Սարքը հնարավոր է լիցքավորել անլար համակարգով:

Samsung-ի DeX dock հավելվածի շնորհիվ կարելի է սմարթֆոնը վերածել համակարգչի:

Սարքի հետևի տեսախցիկի 2 ոսպնյակներն էլ օժտված են պատկերի օպտիկական կայունացման գործառույթով, ի տարբերություն iPhone-ի, որում միայն մեկն ունի նման հնարավորություն։

Լուսանկար անելուց հետո հնարավոր է փոփոխել աղոտ ֆոնի էֆեկտը:

Էկրանն այնքան մեծ է, որ կարելի է միաժամանակ երկու հավելված օգտագործել:











