Facebook-ն ամեն օր 1 մլն էջ է փակում. ընկերության ներկայացուցիչ

12:58 • 28.08.17

Facebook սոցիալական ցանցի անվտանգության ծառայությունն ամեն օր 1 միլիոն էջ է փակում, որոնց մեծ մասը ստեղծվել են սփամ, կեղծիք և ատելություն տարածող մարդկանց կողմից: Այդ մասին CNBC-ին տված հարցազրույցում պատմել է սոցիալական ցանցի անվտանգության բաժնի ղեկավար Ալեքս Ստամոսը:


Սակայն հաշվի առնելով, որ Facebook-ից օգտվում է ավելի քան 2 միլիարդ մարդ, միևնույն է, բոլոր պոտենցիալ «սպառնալից էջերը» վերացնել չի հաջողվում: Բացի այդ, երբեմն հեռացվում են էջեր, լուսանկարներ կամ տեսանյութեր, որոնք վտանգ չեն ներկայացնում:


Ընկերության ներկայացուցիչն ընդգծել է, որ անգամ երբ խնդիրներ են առաջանում վտանգ չներկայացնող բովանդակության հեռացման հետ կապված, դրա պատճառն անվտանգության քաղաքականության ներդրման տեխնիկական խնդիրներն են, այլ ոչ կանոնների թերությունը: Այդպես Ստամոսը պատասխանել է քննադատական հայտարարություններին առ այն, որ Facebook-ում բովանդակության հեռացման կանոնները չափազանց կամայական են:


Նա նաև ընդգծել է, որ սոցցանցերը ստիպված են հաշվի առնել բազմաթիվ երկրների օրենսդրությունները:

Facebook-ն ամեն օր 1 մլն էջ է փակում. ընկերության ներկայացուցիչ