Google-ի սխալի պատճառով Ճապոնիայի մի մասն առանց ինտերնետի է մնացել

17:39 • 28.08.17

Google ընկերության սխալի պատճառով Ճապոնիայի տարածքում ինտերնետի հասանելիության հետ կապված խնդիրներ են առաջացել: Այս մասին հայտնում է The Next Web-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ընկերության աշխատակիցները սխալ տվյալներ են մուտքագրել դինամիկ երթուղայնացման արձանագրության մեջ, ինչի հետևանքով ճապոնական խոշոր պրովայդերների հաճախորդներին չի հաջողվել միանալ ինտերնետին, կամ նրանց մոտ եղել է կապի շատ ցածր արագություն մի քանի ժամվա ընթացքում:

Google-ի ներկայացուցիչը ներողություն է խնդրել միջադեպի համար և հավելել, որ սխալն ուղղվել է դիմելու պահից ութ րոպեի ընթացքում:

Նշվում է, որ Ճապոնիայում ինտերնետի անջատումը չի հանգեցրել վթարների և այլ արտակարգ իրավիճակների:

 

Google-ի սխալի պատճառով Ճապոնիայի մի մասն առանց ինտերնետի է մնացել