Ավելի քան 180 հազար հավելված կդադարի աշխատել iOS 11-ի թարմացումից հետո. Business Insider
iOS 11 օպերացիոն համակարգի նոր տարբերակը կդադարի աջակցել 32 բիթանոց հավելվածներին, ինչի հետևանքով iPhone-ի և iPad-ի համար նախատեսված ավելի քան 180 հազար հավելված կդադարի աշխատել: Այս մասին հայտնում է Business Insider պորտալը:
Հաղորդագրություններն այն մասին, որ համակարգն այլևս չի աջակցի 32 բիթանոց հավելվածներին, սկսել են Apple-ի օգտատերերին գալ դեռ այս տարվա հունվարին: Որոշ հավելվածներ արդեն անհետացել են App Store-ից:
Աղբյուրի հաղորդմամբ՝ այդպիսի «հնացած» հավելվածները կազմում են Apple-ի սարքերի համար նախատեսված բոլոր հավելվածների 8 տոկոսը:
Ավելի վաղ ընկերության ղեկավար Թիմ Քուկը բազմիցս ասել է, որ 32 բիթանոց ծրագրերն «արգելակում են» համակարգը և վատ ազդեցություն գործում սարքերի գործունեության վրա:
Հայտնի է, որ նոր iOS-ի թողարկումը սպասվում է սեպտեմբերին:










