Լրատվամիջոցները հայտնել են iPhone 8-ի ներկայացման ամսաթիվը

23:34 • 28.08.17

 

Apple ընկերությունը iPhone 8 սմարթֆոնը կներկայացնի սեպտեմբերի 12-ին: Այս մասին հաղորդում է Корреспондент-ը՝ վկայակոչելով ամերիկյան աղբյուրը:

Աղբյուրի տվյալներով՝ սեպտեմբերի 12-ին iPhone 8-ի երեք նոր մոդելից բացի ամերիկյան տեխնոլոգիական հսկան կներկայացնի նաև Apple Watch ժամացույցը և AppleTV 5 հեռուստացույցի թվայնացման սարքը:

Forbes ամսագրի տվյալներով՝  iPhone 8-ը չափսերով փոքր-ինչ ավելի մեծ է, քան iPhone 7-ը: Արտաքինից այն նման է Samsung Galaxy S8 մոդելին և պետք է որ օգտատերերից շատերին հարմար լինի մեկ ձեռքով օգտագործելու համար:

Սմարթֆոնի հետևի վահանակը պատրաստված է ապակուց՝ անլար վերալիցքավորման համար: Սմարթֆոնը համալրված է նաև առանց ծայրերի էկրանով:

 

 

Լրատվամիջոցները հայտնել են iPhone 8-ի ներկայացման ամսաթիվը