Իլոն Մասկը Tesla Model S-ի օգնությամբ փորձարկել է Լոս Անջելեսի նորակառույց թունելը
Ամերիկյան Tesla և SpaceX ընկերությունների ղեկավար Իլոն Մասկն «Ինստագրամի» իր էջում հրապարակել է Լոս Անջելեսի թունելում հայտնված Tesla Model S էլեկտրամեքենայի լուսանկարը:
Ինչպես հաղորդում է Life.ru-ն, միլիարդատիրոջ մտահաղացմամբ՝ թունելները պետք է օգնեն վարորդներին խուսափել խցանումներից: Դրա համար վարորդը պետք է բեռնատար վերելակով իջնի ստորգետնյա տարածք և մեքենայով տեղավորվի հատուկ հարթակի վրա, որը նրան կտեղափոխի նշանակման վայր՝ 200 կմ/ժամ արագությամբ:
Ինչպես նշում է աղբյուրը, նախագծի հաջողության դեպքում, որն իրենից 3 կմ երկարությամբ փորձնական թունել է ներկայացնում, Մասկը կկարողանա հավանություն ստանալ իր առաջին Hyperloop գնացքները կառուցելու համար:
Լոս Անջելեսում նմանօրինակ թունել կառուցելու մտադրության մասին գործարարը հայտարարել էր 2016-ի դեկտեմբերին:










