Ferrari-ն պրեմիերայից առաջ գաղտնազերծել է California-ին փոխարինող մոդելը (լուսանկարներ)

22:44 • 29.08.17

Ferrari ընկերությունը նախքան Ֆրանկֆուրտի միջազգային ավտոսրահում կայանալիք պրեմիերան ցուցադրել է նոր Portofino սպորտային մեքենան, որը գալիս է փոխարինելու California մոդելին:

Ինչպես հայտնում է Корреспондент-ը, նախորդ մոդելից ռոդսթերին է անցել 3.9 լիտր ծավալով V8 երկտուրբո շարժիչը: Այն կատարելագործել են՝ հզորությունը բարձրացնելով մինչև 600 ձիաուժի:

Կաբրիոլետը 100 կմ/ժամ արագությունը հաղթահարում է 3.5 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 320 կմ/ժամ: Միևնույն ժամանակ վառելիքի ծախսը նվազեցվել է մինչև 10.5 լիտրի 100 կմ վազքի համար:

 Portofino-ն համալրվել է նաև կատարելագործված ադապտացիոն հարվածամեղմիչով (ամորտիզատոր):